Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք տղամարդկանցից թաքցնում են իրենց հիվանդ լինելը

Կանայք տղամարդկանցից թաքցնում են իրենց հիվանդ լինելը

Կանայք հիվանդ ժամանակ տղամարդկանց ցույց չեն տալիս իրենց թուլությունները։ Հենց այսպիսի եզրահանգման է եկել Sovereign Health Care ֆոնդը, հարցում անցկացնելով 1000 կանանց շրջանում։ Միայն պատկերացրեք. կանանց 62%- ը լռակյաց տանջվում է, զուգընկերոջից թաքցնելով իր հիվանդ լինելը, քանի որ վախենում է, որ վերջինս կհրաժարվի հոգ տանել իր մասին։ Պարզվում է, շատ տղամարդիկ կնոջը կարող են մենակ թողնել հիվանդ ժամանակ կամ էլ ընդհանրապես լքել նրան։

 

Կանանց 80%-ը խոստովանել է, որ երազում է հիվանդ ժամանակ ամուսնուց հոգատարություն տեսնել։ Հետաքրքիր է, որ տղամարդկանց միայն 20%-ն է խոսում հիվանդ ժամանակ իրենց հանդեպ կնոջ հոգատարության մասին։

 

Այս պարագայում ծիծաղելի է այն փաստը, որ տղամարդկանց 16%-ը չափազանցնում է իր վատառողջ լինելը, որպեսզի կնոջից ավելի մեծ ուշադրության արժանանա։

Սկզբնաղբյուր. http://style.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ